Մատչելիության հղումներ

Մայք Փենսը ներկայացրել է նախագահության թեկնածու գրանցվելու փաստաթղթերը


ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը, արխիվ:
ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսը, արխիվ:

ԱՄՆ նախկին հանրապետական փոխնախագահ Մայք Փենսը հունիսի 5-ին ներկայացրել է 2024 թվականի նախագահական ընտրություններում թեկնածու գրանցվելու դիմումը:

Փենսն անհրաժեշտ փաստաթղթերը հանձնել է ԱՄՆ ընտրությունների դաշնային հանձնաժողով:

Հանրապետականներից առաջադրվելու մասին են հայտնել Փենսի երբեմնի վերադասը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Ֆլորիդայի գործող նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան Նիքի Հեյլին, Հարավային Կարոլինայից սենատոր Թիմ Սքոթը և հանրապետական այլ գործիչներ:

Ենթադրվում է, որ Փենսն այս շաբաթ պետք է հանրությանը պաշտոնապես հայտնի թեկնածու առաջադրվելու որոշման մասին:

ԱՄՆ-ում նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2024 թվականի նոյեմբերին:

Ներկայիս դեմոկրատական նախագահ Ջո Բայդենը հաղորդել է, որ մտադիր է պայքարել վերընտրվելու համար:

XS
SM
MD
LG