Մատչելիության հղումներ

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի տարածաշրջանային լրագրության կրթաթոշակ


Ժամկետները՝ 1-ը նոյեմբերի, 2023թ. - 30-ը հունիսի, 2024թ.

Դիմելու ժամկետները՝ 1-ը հունիսի - 1-ը հուլիսի, 2023թ.

Ընտրության արդյունքները կհայտարարվեն մինչև 2023թ. օգոստոսի 31-ը

Դիմումներ են ընդունվում 2023-24թթ. Տարածաշրջանային լրագրության կրթաթոշակի համար:

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Տարածաշրջանային լրագրության կրթաթոշակի նպատակն է լրագրողներին Արևմտյան Բալկաններից և Արևելյան Եվրոպայից զինել խմբագրական հմտություններով և փորձով, որոնք անհրաժեշտ են նրանց պրոֆեսիոնալ, անկախ և էթիկական մամուլի դրոշակակիրներ դառնալու համար: Ազատ և կենսունակ մամուլը պաշտպանում է ապատեղեկատվությունից՝ միաժամանակ նպաստելով լավ կառավարմանը և տարածաշրջանային խաղաղությանը: Կրթաթոշակի ծրագիրն առաջնորդվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի առաքելությամբ՝ ապահովելու ճշգրիտ, անկախ լրագրություն՝ ի պաշտպանություն ժողովրդավարության և մարդու իրավունքների: Ծրագիրը ֆինանսավորվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի դրամաշնորհով։

Կրթաթոշակառուն 8 ամիս է անցկացնելու «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Երևանի բյուրոյում, որտեղ վերապատրաստվելու է, իր նպաստն է բերելու Հայկական ծառայության ամենօրյա աշխատանքին՝ պրոֆեսիոնալ գործընկերների հետ միասին և նրանց օժանդակությամբ: Ծրագրի երկրորդ կեսի ընթացքում կրթաթոշակառուն երկու շաբաթով մեկնելու է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի Պրահայի կենտրոնակայան` հավելյալ վերապատրաստում ստանալու և Բյուրոյում ձեռք բերած պատրաստությունն ընդլայնելու համար:

Անգլերենին սահուն տիրապետել չի պահանջվում, սակայն լեզվի աշխատանքային իմացությունը ցանկալի է:

Ծրագրի մանրամասներին ծանոթանալու և դիմելու համար` այս հղումով

XS
SM
MD
LG