«Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում հատուկ մաքսային ռեժիմ կսահմանվի», - հաղորդում է APA գործակալությունը՝ վկայակոչելով տարածաշրջանի՝ 2023-2027 թվականների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, որը հաստատվել է Ադրբեջանի նախագահի կողմից։
Փաստաթղթի համաձայն՝ Նախիջևանի ողջ տարածքում հատուկ մաքսային գոտի կստեղծվի, որի սահմաններում արտոնյալ սակագներ կգործեն բոլոր ապրանքների համար, բացառությամբ Ադրբեջանի տարածքում արտադրված և հատուկ ցանկում ընդգրկված ապրանքատեսակների։ Ծրագրի մեկ այլ դրույթի համաձայն՝ նախատեսվում է արդիականացնել Նախիջևանի տարածքում գործող երկաթուղային ցանցը՝ «կապված Զանգեզուրի միջանցքի գործարկման հետ»։