Մատչելիության հղումներ

Ի՞նչ է հայտնի 1975 թվականի քարտեզների մասին


Բաքուն քիշնևյան հանդիպումից հետո կրկին հայտարարում է, թե Երևանը ձգտում է խուսափել իր ստանձնած պարտավորություններից՝ պնդելով՝ հայկական կողմը փորձում է խեղաթյուրել մի շարք հարցերի էությունը։ Քննադատությունը, մասնավորապես, Երևանի նշած 1975 թվականի քարտեզներին է վերաբերում․ ըստ Երևանի՝ սահմանազատման հարցում 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց է գրանցվել Քիշնևում, Բաքուն հակադարձում է՝ կոնկրետ քարտեզի հիման վրա սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել։

Ի՞նչ է հայտնի

  • Մոսկվա, 22-ը հոկտեմբերի, 2021թ․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին՝ առանց Ռուսաստանի մասնակցության հնարավոր չէ ոչինչ անել Խորհրդային Միության քարտեզները ռուսական բանակի գլխավոր շտաբում են։
  • Երևան, 28-ը հոկտեմբերի, 2021թ․ այն ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանները պետք է որոշել հին խորհրդային քարտեզներով։ Այդ գործընթացը հնարավոր չէ առանց Ռուսաստանի մասնակցության։
  • Երևան, 28-ը հոկտեմբերի, 2021թ․ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան՝ այս պահին հստակություն չկա, թե որ քարտեզն է հիմք ընդունվելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման համար։
  • Երևան, 28-ը հոկտեմբերի, 2021թ․ քարտեզագետ Ռուբեն Գալչյան՝ 70-ական թվականների քարտեզներով ներկայիս իրավիճակն է, միայն այն փոփոխությամբ, որ դրանց համաձայն, Ադրբեջանը պետք է իր զինուժը հետ քաշի Սոթքի և Սև լճի տարածքից, ուր սահմանը հատել էր մոտ հինգ ամիս առաջ։
  • Երևան, 8-ը մայիսի, 2023թ․ քարտեզագետ Ռուբեն Գալչյան՝ այս քարտեզների հիման վրա մենք անկախություն ենք ձեռք բերել։ Մինչև 91 թիվն այս սահմանները չեն փոխվել։ Այստեղ Հայաստանը 29 800 քառակուսի կիլոմետր է և ունի ադրբեջանական անկլավներ՝ 7 անբնակ գյուղ Տավուշում, որոնց միջով, սակայն, անցնում է Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը, և այժմ հայերով բնակեցված Տիգրանաշենը՝ նախկին Քյարքին` Սյունիք տանող մայրուղու վրա։ Սահմանազատման ու սահմանագծման գործը 70-ականների քարտեզով իրականացնելը նշանակում է անկլավների վերադարձ։
  • Երևան 22-ը մայիսի, 2023թ․ վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ Դրանք նույն քարտեզներն են, ինչի մասին Ռուսաստանն է խոսում։ Մենք վերահաստատում ենք այդ դիրքորոշումը 1975 թվականի Խորհրդային միության Գլխավոր շտաբի քարտեզների հիման վրա, այդ քարտեզներով արձանագրված սահմանագծից զորքերի հայելային հետքաշում, որը կնշանակի կայունության ապահովում։
  • Երևան, 22-ը մայիսի, 2023թ․ վարչապետ Նիկոլ Փաշինյան՝ 1975 թվականի քարտեզները, որոնց հիմքով կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ներառում են նաև անկլավները։ Դրանք փոխանակելու հարցում, սակայն, միանշանակ դիրքորոշում Երևանը չունի։ 29 հազար 800-ի մեջ մտնում է նաև Արծվաշենը։ 86 հազար 600-ի մեջ էդ հաշվարկներով մտնում են նաև անկլավները։ Մենք էլի ասում ենք՝ սա քաղաքական որոշում է, բայց հարցի իրավական մասը դեռ պետք է դիտարկել և նայել։
  • Երևան, 4-ը հունիսի, 2023թ, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան՝ Քիշնևում առնվազն սահմանազատման և 1975 թվականի քարտեզի մասով որոշակի առաջընթաց ունենք։
  • Բաքու, 5-ը հունիսի, 2023թ․ արտգործնախարարություն՝ Բաքվի և Երևանի միջև կոնկրետ քարտեզի հիման վրա ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել։
  • Երևան․ 5-ը հունիսի, 2023թ․ արտգործնախարար Արարատ Միրզոյան՝ վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզով պետք է սահմանազատում կատարվի, Հայաստանի համար ընդունելի է 75 թվականի քարտեզով խնդրի լուծումը: Թեև սկզբում Բաքուն միշտ դեմ է եղել 75 թվականի քարտեզով սահամանազատմանը, բայց քիշնևյան հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը կարծես չի առարկել, ասել է, որ դեմ չէ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG