Մատչելիության հղումներ

Մոսկվան հաղորդում է ուկրաինական կողմի լայնածավալ հակահարձակման մասին, Կիևը տեղեկատվական արշավի ակտիվացում է որակում


Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական հակահարձակման մեկնարկի մասին։

ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինան հունիսի 4-ի առավոտյան լայնածավալ հարձակում է սկսել հինգ շրջաններում՝ Յուժնո-Դոնեցկի ուղղությամբ։

Ինչպես նշվում է ռուսական գերատեսչության հաղորդագրությունում, ուկրաինական բանակը չի կարողացել հասնել իր նպատակներին։

Ուկրաինայի զինված ուժերը հայտարարել են, որ Ռուսաստանը ակտիվացնում է տեղեկատվական արշավը։

«Ուկրաինացիներին բարոյալքելու և հանրությանը (ներառյալ սեփական բնակչությանը) մոլորեցնելու համար ռուս քարոզիչները կեղծ տեղեկատվություն են տարածելու հակահարձակման, դրա ուղղությունների և ուկրաինական բանակի կորուստների մասին: Նույնիսկ, եթե հակահարձակում չլինի», - ասված է հաղորդագրության մեջ։

XS
SM
MD
LG