ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է Միացյալ Նահանգների պետական պարտքի վերին թույլատրելի սահմանը՝ «առաստաղը» բարձրացնելու մասին օրենքը։
Պետական պարտքի սահմանաչափը, որը ներկայումս կազմում է 31,4 միլիարդ դոլար, բարձրացրել էր հունվարին։
Օրինագիծը ենթադրում է մինչև 2025 թվականի հունվարի 1-ը պետական պարտքի վերին շեմի ժամանակավոր չեղարկում, ինչը նախագահ Բայդենին և օրենսդիրներին թույլ կտա այդ քաղաքական բարդ խնդրի լուծումը հետաձգել մինչև 2024 թվականի նախագահական ընտրությունները:
Օրինագծով ենթադրվում է նաև առաջիկա երկու տարում պետական որոշ ծախսերի սահմանափակում, որոշ էներգետիկ ծրագրերի համար թույլտվությունների արձակման արագ ընթացակարգ, COVID-19 համավարակի ժամանակաշրջանում չծախսված միջոցների վերադարձ պետական բյուջե և «պարենային օգնություն» ստանալու կանոնների խստացում: