Հայաստանը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ՝ հունիսին 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմեկնի Անկարա՝ արարողությանը մասնակցելու համար:
Անկախ Հայաստանի պատմության ընթացքում սա Երևանի՝ ամենաբարձր մակարդակով մասնակցությունն է այդ արարողությանը։ Մինչ օրս Հայաստանը Թուրքիայի նախագահի երդմնակալությանը միայն մեկ անգամ է մասնակցել՝ 9 տարի առաջ 2014-ի օգոստոսին։ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք դարձյալ Էրդողանի երդմնակալությանը մասնակցել էր արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։