Մատչելիության հղումներ

Իրանի իշխանությունները անցած ամիս մահապատժի են դատապարտել 142 մարդու. Iran Human Rights


Իրանի իշխանությունները անցած ամիս մահապատժի են դատապարտել 142 մարդու, ինչը 2015 թվականից ի վեր մեկ ամսվա կտրվածքով մահապատժի ամենաբարձր ցուցանիշն է, հայտնում է Iran Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը:

Կառույցի տվյալներով՝ Իրանում այս տարվա ընթացքում ընդհանուր առմամբ մահապատժի է ենթարկվել 307 մարդ, ինչը 76 տոկոսով ավելի է 2022 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս տարվա մայիսին մահվան դատապարտվածների կեսից ավելին՝ 78 մարդ այդ դատավճռին է արժանացել թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար։ Երկու դատապարտյալներ կախաղան են բարձրացվել սրբապղծության համար, ևս չորսը՝ կոռուպցիոն մեղադրանքով։

Իրավապաշտպանների համոզմամբ՝ մահապատիժների աճող դատավճիռներով Իրանի իշխանությունները փորձում են «վախ սերմանել հասարակության մեջ՝ կանխելու բողոքի ցույցերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG