Մատչելիության հղումներ

Դանիան և Նիդերլանդները մտադիր են Ուկրաինային տրամադրել F-16 կործանիչներ


F-16 Block 70 տեսակի ամերիկյան արտադրության մարտական օդանավ, արխիվ:
F-16 Block 70 տեսակի ամերիկյան արտադրության մարտական օդանավ, արխիվ:

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամլո վարչության ղեկավար Մարիա Զախարովան այսօր ասել է, որ Դանիան և Նիդերլանդները կգլխավորեն արևմտյան երկրների խումբը, որը պետք է Ուկրաինային տրամադրի F-16 տեսակի կործանիչներ:

«Մայիսի 26-ին առցանց եղանակով տեղի ունեցած Ռամշտայնի ձևաչափով 12-րդ նիստում հաղորդվել է «կործանիչ օդուժի դաշինք» կազմելու մասին: Ամենայն հավանականությամբ Դանիան և Նիդերլանդները F-16 կործանիչներով կկիսվեն Ուկրաինայի հետ և կզբաղվեն ուկրաինացի օդաչուների ուսուցմամբ»,- ասել է Զախարովան:

Պենտագոնում հայտնել են, որ «կործանիչների կոալիցիայի» ստեղծումն Ուկրաինայի անվտանգության ամրապնդմանն ուղղված Արևմուտքի երկարաժամկետ հանձնառության կարեւոր օրինակ է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG