Թուրքիայի նախագահական ընտրություններում մայիսի 14-ի երկրորդ փուլի արդյունքներով երրորդ անգամ վերընտրված Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնամուտի հանդիսավոր արարողությանը Ռուսաստանը կներկայացնի խորհրդարանի ստորին պալատի՝ Պետական դումայի խոսնակը:
Դա հաստատել է նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
«Ռուսաստանից ինաուգուրացիային ներկա կլինի Վյաչեսլավ Վոլոդինը»,- հայտնել է Ուշակովը:
Էրդողանի խորհրդական Մեհմեթ Ուչումն ավելի վաղ ասել է, որ նախագահի ինաուգուրացիան կարող է տեղի ունենալ գալիք շաբաթ օրը՝ հունիսի 3-ին:
Այն ավանդույթի համաձայն անցկացվում է Անկարայում, Թուրքիայի խորհրդարանի՝ Ազգային մեծ ժողովի շենքում:
Որպես կանոն, Թուրքիայում նախագահի պաշտոնամուտին մասնակցում են քաղաքական շրջանակների և հասարակության ներկայացուցիչները:
Նախագահի խորհրդական Իբրահիմ Քալընը վերջերս ասել է, որ այս տարի որոշվել է հրավիրել նաև օտարերկրացի ղեկավարներին: