Մայիսի 29-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի սարսափած բնակիչները ռուսական հրթիռներից թաքնվել են մետրոյի ստորգետնյա կայարաններում:
Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն բնակիչներին կոչ է արել անհապաղ թաքնվել ապաստարաններում:
Այսօր վաղ առավոտյան Կիևի վրա ռուսների իրագործած հրթիռակոծությունը 16-րդ էր մայիս ամսվա ընթացքում:
Ուկրաինայի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտարարել է, որ բոլոր 11 հրթիռները վայր են գցվել:
Ուկրաինայի օդուժի խոսնակ Յուրի Իհնատի փոխանցմամբ, ռուսները մայրաքաղաքին հարվածել են, հավանաբար, «Իսկանդերներով» և S-300 և S-400 հրթիռներով:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել Կիևի վերջին հրթիռակոծության հարցը: