Մատչելիության հղումներ

Ընտրատեղամասերի մոտ 83 տոկոսի արդյունքներով՝ առջևում է Էրդողանը


Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ կնոջ հետ, քվեարկում է նախագահական ընտրություններում, Ստամբուլ, 28-ը մայիսի, 2023թ.
Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ կնոջ հետ, քվեարկում է նախագահական ընտրություններում, Ստամբուլ, 28-ը մայիսի, 2023թ.

Թուրքիայի ընտրատեղամասերի 82.64 տոկոսում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում տրված քվեաթերթիկների հաշվարկի արդյունքներով՝ առջևում է գործող նախագահը:

Anadolu լրատվական գործակալության կողմից առցանց հրապարակվող տվյալներով՝ Ռեջեփ Էրդողանը ստացել է մոտ 22.7 միլիոն ձայն կամ ընտրողների քվեների 53.41 տոկոսը, ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 19.8 միլիոն ձայն կամ քվեների 46.59 տոկոսը:

Այսպիսով՝ թեկնածուների ստացած ձայների տարբերությունը նվազել է. ընտրատեղամասերի մոտ 67 տոկոսի տվյալներով նրանք ստացել էին համապատասխանաբար 54.78 և 45.22 տոկոս քվեներ:

Գործող նախագահը երկու շաբաթ առաջ ընտրությունների առաջին փուլում ստացել է քվեների 49,51 տոկոսը, Քըլըչդարօղլուն՝ 44.88 տոկոսը:

XS
SM
MD
LG