Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը պաշտպանության նախարարին մեղադրել է պետական արարողակարգը խախտելու մեջ


Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոշտ քննադատություն է հնչեցրել երկրի պաշտպանության նախարարի հասցեին, որը նախօրեին՝ ռազմական շքերթի ժամանակ խախտել է արարողակարգը՝ առաջինը ողջունելով ոչ թե նախագահին՝ գերագույն գլխավոր հրամանատարին, այլ վարչապետին։

«Չի կարելի, որ պաշտպանության նախարարը զորահանդեսի ժամանակ նախ վարչապետին ողջունի, ապա Գերագույն հրամանատարին՝ երկրի նախագահին։ Նման բան որևէ երկրում չի եղել», - վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ասել է Զուրաբիշվիլին՝ պնդելով, որ միջադեպը պետական արարողակարգի խախտում է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG