Ամերիկյան դաշնային դատարանը 18 տարվա ազատազրկման է դատապարտել «Երդման պահապաններ» («Oath Keepers») արմատական աջակողմյան կազմակերպության հիմնադիր և առաջնորդ Սթյուարթ Ռոդզին:
Նա մեղադրվել է 2021 թվականի ապստամբություն քարոզելու, անկարգություններ հրահրելու և սադրիչ այլ գործողությունների համար:
2021 թվականի հունվարի 6-ին հազարավոր ջարդարարներ ներխուժել են Կոնգրես, նպատակ ունենալով խափանել հանրապետական Դոնալդ Թրամփի նկատմամբ դեմոկրատական Ջո Բայդենի հաղթանակի վավերացումը:
Ռոդզը մեղքը չի ընդունել և իրեն քաղաքական բանտարկյալ է հայտարարել, նրա ղեկավարած «Երդման պահապաններ» կառույցից ևս վեց անդամների դատը տեղի կունենա առաջիկա օրերին: