Մատչելիության հղումներ

Լուի Բոնոն Երևանում է, հանդիպել է Արմեն Գրիգորյանի հետ


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր Երևանում Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոյի հետ քննարկել է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, սահմանազատման և սահմանային անվտանգության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին առնչվող հարցեր:

Ըստ ԱԽ գրասենյակի՝ Գրիգորյանը Բոնոյին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում հայկական կողմի դիրքորոշումները:

Նրանք քննարկել են նաև Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցեր:

Բոնոն Հայաստան է եկել Ադրբեջանից։ Նա երեկ Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Վերջինս Բոնոյին է ներկայացրել Ադրբեջանի դիրքորոշումը հաղորդակցության ուղիների վերաբացման և սահմանազատման հարցերում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG