Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլին ընդառաջ տպել են երկու թեկնածուների՝ Արդարություն և զարգացում իշխող կուսակցության լիդեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության լիդեր Քեմալ Քըլըչդարօղլուի նկարներով նոր քվեաթերթիկներ:
Մայիսի 14-ին տեղի ունեցած առաջին փուլում Էրդողանը ստացել է 49.52, իսկ Քըլըչդարօղլուն՝ 44.88 տոկոսը:
Երկրորդ փուլը տեղի կունենա գալիք կիրակի օրը՝ մայիսի 28-ին: Վերլուծաբանների կարծիքով, հաղթելու առավել հնարավորություններ ունի գործող նախագահ Էրդողանը, թեպետ Քըլըչդարօղլուն իր աջակիցներին հավատացնում է, որ ինքն է հաղթելու: