Մատչելիության հղումներ

Ուկրաինան Գերմանիայից առաջիկայում կստանա Leopard 1А5 տեսակի 110 հրասայլ


Leopard տեսակի գերմանական արտադրության հրասայլ, արխիվ
Leopard տեսակի գերմանական արտադրության հրասայլ, արխիվ

Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Ալեքսեյ Մակեևը Twitter-ի էջում այսօր գրել է, որ առաջիկայում Ուկրաինան Գերմանիայից կստանա Leopard 1А5 տեսակի 110 հրասայլ:

«110-ը Leopard 1А5, արդեն շուտով», - մանրամասներ չհաղորդելով՝ գրել է դեսպան Ալեքսեյ Մակեևը:

Այս տարվա առաջին եռամսյակում Գերմանիան հաստատել է Ուկրաինային մոտ 500 միլիոն եվրոյի ռազմական արտադրանք տրամադրելու ծրագիրը:

Հունվարի 25-ին կանցլեր Օլաֆ Շոլցի կառավարությունը հաստատել է, որ Ուկրաինա կուղարկվեն Leopard 2 տեսակի14 հրասայլեր և երրորդ երկրները կստանան այդ զինատեսակը Կիևին փոխանցելու թույլտվություն: Փետրվարի 7-ին կառավարությունը հավանություն է տվել Leopard 1A5 տեսակի 178 հրասայլեր ուկրաինացիներին փոխանցելու որոշմանը:

Մայիսին Գերմանիայի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ կառավարությունը մտադիր է Ուկրաինային տրամադրել 2 միլիարդ 700 միլիոն եվրոյի ռազմական օգնություն:

Հրասայլերից բացի ուկրաինացիները կստանան Marder տեսակի 20 զրահամեքենաներ, IRIS-T տեսակի ՀՕՊ չորս համակարգեր, 100 զրահապատ տրանսպորտային միջոցներ, 18 հաուբիցներ, այլ սպառազեն և զինամթերք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG