Մատչելիության հղումներ

Բելառուսը պատրաստ է հարթակ տալ ռուս-ուկրաինական բանակցությունների համար


Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, արխիվ, Մինսկ
Բելառուսի անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը, արխիվ, Մինսկ

Բելառուսը վերստին պատրաստ է հարթակ տալ Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար:

Այդ մասին Մոսկվայի շրջանում գումարված անվտանգության հարցերով միջազգային հավաքում այսօր ասել է Բելառուսի ազգային անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչը:

«Բելառուսն անում է և պատրաստ է անել հնարավորը {ռուս-ուկրաինական} հակամարտության խաղաղ կարգավորման համար: Հիշեցնեմ, որ անցյալ տարի մեր տարածքում տեղի են ունեցել Ուկրաինայի հարցով բանակցությունների երեք փուլեր: Մենք պատրաստ ենք դա վերսկսել և ապահովել անհրաժեշտ պայմանները»,- հայտարարել է Վոլֆովիչը:

Մոսկվայի մարզում տեղի ունեցող հավաքին մասնակցում են տասնյակ երկրների անվտանգության կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ և միջազգային կազմակերպությունների պատվիրակներ:

XS
SM
MD
LG