Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Report ադրբեջանական լրատվական կայքի թղթակցին ասել է, որ Ադրբեջանը կլինի առաջին երկիրն, ուր վերընտրվելու դեպքում կմեկնի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Միշտ առաջին այցը կատարվում է Ադրբեջան և Հյուսիսային Կիպրոսի Թուրքական հանրապետություն {ՄԱԿ-ի անդամ երկրներից միայն Թուրքիայի կողմից է ճանաչված}: Այդպես է միշտ եղել», - ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մայիսի 28-ին պայքար կմղեն Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Քեմալ Քըլըչդարօղլուն: Փորձագետներից շատերը ենթադրում են, որ կհաղթի գործող նախագահը: