Մեկնարկել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության՝ Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի այցը Հայաստան, տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարությունը։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում ընթանում է արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Լեո Դոքերթիի առանձնազրույցը, որին կհաջորդի ընդլայնված կազմով հանդիպումը:
Սա Դոքերթիի առաջին այցն է Հայաստան, նա կհանդիպի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, կքննարկի անվտանգությանն ու պաշտպանությանը վերաբերող հարցեր, ինչպես նաև առևտրային կապերի խթանման հնարավորությունները, կհայտարարի Ռազմավարական երկխոսության մեկնարկի մասին, որը տեղի կունենա այս տարվա ընթացքում։