Մատչելիության հղումներ

Արցախի ազատության ու ինքնորոշման իրավունքի դեմ ցանկացած գործողություն արժանանալու է հակազդեցության. հանրահավաքի ուղերձը

Հայությունն ունի բավարար ներուժ հաղթահարելու առկա մարտահրավերները և բեկում մտցնելու վիճակի մեջ, իրենց ուղերձում հայտարարեցին Կոռիձորում հանուն Արցախի փրկության հանրահավաքի մասնակիցները։

«Հայության դիմադրության ոգին անկոտրում է, Ադրբեջանը մեծ գին է վճարելու իր ցանկացած սադրանքի ու ագրեսիվ գործողության համար։ Արցախի ազատության ու ինքնորոշման իրավունքի իրացման դեմ կատարվող ցանկացած գործողություն արժանանալու է հակազդեցության, ում կողմից էլ որ այն կատարվի», - ասված է հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ Արցախի ինքնիշխանության և արցախահայության անվտանգության ապահովմանն ուղղված ռազմավարական ծրագրի մշակումն ու գործադրումը Հայաստանի և Արցախի իշխանությունների պարտավորությունն է։

ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն, իր հերթին, հավելեց, որ կամք կա՝ երկրին տեր կանգնելու համար, և որ սա հենց կամքի հանրահավաք է։

Խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Ստեփանակերտից նույնպես երթով մարդիկ շարժվում են Կոռնիձորում հանրահավաք իրականացնողներին ընդառաջ։

XS
SM
MD
LG