Մատչելիության հղումներ

«Ադրբեջանական գործողությունների նպատակները ձախողվել են». հանդիպում դեսպանությունների ռազմական կցորդների հետ


Պաշտպանության նախարարությունում այսօր բրիֆինգ է հրավիրվել՝ ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա դեսպանությունների ռազմական կցորդների և Եվրամիության դիտորդական առաքելության ներկայացուցիչների մասնակցությամբ։ Ըստ գերատեսչության հաղորդագրության՝ ներկայացվել են մանրամասներ Հայաստանի տարածքի՝ Գեղարքունիքի մարզի ուղղությամբ մայիսի 11-ից 12-ադրբեջանական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Մասնավորապես, ռազմական կցորդներին ներկայացվել է օպերատիվ տեղեկատվություն գործողությունների ընթացքի, ուղղությունների և կիրառված միջոցների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից տարածվող պաշտոնական ապատեղեկատվության վերաբերյալ, ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։

«Նշվել է, որ ՀՀ ԶՈՒ անհրաժեշտ պաշտպանական գործողությունների արդյունքում ադրբեջանական ռազմական գործողությունների նպատակներն ամբողջությամբ ձախողվել են», - հաղորդում է ռազմական գերատեսչությունը։

Նման մի ճեպազրույց էլ երեկ Բաքվում էր հրավիրվել՝ Ադրբեջանում հավատարմագրված ռազմական կցորդների մասնակցությամբ։

Սոթքի հատվածում տեղի ունեցած հրետակոծության հետևանքով ադրբեջանական կողմը հաղորդել է 2, իսկ հայկական կողմը՝ 1 զոհի մասին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG