Մատչելիության հղումներ

Պրիգոժինը Շոյգուին հրավիրել է Բախմուտ


«Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը տեսաուղերձով է հանդես գալիս, մայիս, 2023թ.
«Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը տեսաուղերձով է հանդես գալիս, մայիս, 2023թ.

Այսօր «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի մամուլի ծառայության Տելեգրամ ալիքում պաշտոնական նամակ է հայտնվել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին ուղղված կոչով։

Նամակում մասնավորապես ասված է. - «Ներկայումս «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ստորաբաժանումները վերահսկում են Բախմուտ բնակավայրի ավելի քան 95 տոկոսը և շարունակում են գրոհը այն ամբողջությամբ ազատագրելու համար: «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության թևերում, որտեղ տեղակայված են ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները, հակառակորդը ձեռնարկել է մի շարք հաջող հակագրոհներ: Հաշվի առնելով օպերատիվ ծանր իրավիճակը, ինչպես նաև մարտական գործողություններում Ձեր բազմամյա փորձը՝ խնդրում եմ Ձեզ ժամանել Բախմուտի տարածք, որը գտնվում է Ռուսաստանի Դաշնության ռազմական ստորաբաժանումների հսկողության տակ, և ինքնուրույն գնահատել ստեղծված իրավիճակը: Կանխավ շնորհակալ եմ, հուսով, որ կհամաձայնեք»:

Պրիգոժինը վերջին օրերին ուշադրության կենտրոնում է հայտնվել՝ նա բողոքել էր զինամթերքի պակասից և դրա համար մեղադրել ՌԴ պաշտպանության նախարարին ու ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին, ռուս առանձին զինվորականների մեղադրել դավաճանության մեջ և պնդել, որ մայիսի 9-ին ռուսական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկը լքել է դիրքերը Բախմուտի շրջանում։ Գործարարը մանրամասնել էր, որ դիրքերը թողել է ՌԴ ՊՆ 72-րդ բրիգադը։ Նրա վկայությամբ՝ ռուս զինվորականները թողել են ռազմավարական հենակետը, որտեղ սպանվել է «Վագներ»-ի շուրջ 500 վարձկան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG