Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կքննարկի հումանիտար իրավիճակն Ուկրաինայում


ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Նյու Յորք, արխիվ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, Նյու Յորք, արխիվ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արևմտյան երկրների նախաձեռնությամբ մայիսի 15-ին կգումարի նիստ, որի օրակարգում կլինի Ուկրաինայում ստեղծված հումանիտար վիճակը:

«Առաջիկա օրերին Անվտանգության խորհրդում նախատեսվում են ուկրաինական թեմայով մի քանի միջոցառումներ, մեկը մայիսի 15-ին Մոսկվայի ժամանակով երեկոյան ժամը 5-ին «արևմտականների» հայտով նիստն է», - ասել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:

Նա հայտնել է նաև, որ Ռուսաստանը պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Ուկրաինային արևմտյան զենք տրամադրելու հարցով: Այն պետք է տեղի ունենա մայիսի 18-ին Մոսկվայի ժամանակով երեկոյան ժամը 10-ին:

XS
SM
MD
LG