Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն «Անատոլիական արծիվ-2023» զորախաղերի ավարտին նվիրված մամլո ասուլիսում անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերություններին:
«Թուրքիան և Ադրբեջանը միասին ձեռք են մեկնել Հայաստանին, մենք տակավին սպասում ենք, որ այդ ձեռքն ընդունեն, մենք խաղաղություն ենք ուզում»,- ասել է Աքարը:
Նրա փոխանցմամբ, խաղաղությունը տարածաշրջանում նպաստավոր կլինի բոլոր երկրների համար:
«Մենք փորձում ենք դա հասկացնել, համոզում ենք Հայաստանին ինքնուրույն լինել և չգործել ուրիշի թելադրանքով: Կարծում եմ, հենց Հայաստանը կշահի, եթե գործի համաձայն այս տարածաշրջանի պայմաններին և աշխարհագրությանը»,- նշել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: