Թուրքիայի նախագահության թեկնածու, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Մուհարեմ Ինջեն հայտարարել է մրցապայքարից դուրս գալու մասին:
«Ես ուզում եմ, որ ամեն տուն իր քվեն տա «Հայրենիք» կուսակցությանը: Ես հանում եմ թեկնածությունս, երջանիկ եղեք»,- հայտարարել է Ինջեն:
Նախընտրական պայքարը դադարեցնելու որոշումը քաղաքական գործիչը բացատրել է տարատեսակ սադրանքների, կշտամբանքների և ապատեղեկատվության միջոցով իր վրա գործադրվող «ոչ ադեկվատ և անհարկի ճնշումների» հանգամանքով:
Մայիսի 14-ին Թուրքիայում նախատեսված են նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններ:
Ենթադրվում է, որ նախագահի պաշտոնի համար հիմնական պայքարը կմղեն գործող նախագահ, «Արդարություն և զարգացում» կուսակցության լիդեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն: