Այսօր ժամը 6-ից, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հրետանային և ականանետային միջոցներից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Ժամը 7-ի դրությամբ հայկական կողմն ունի 2 վիրավոր, փոխանցում է նախարարության մամուլի քարտուղարը:
Ժամը 7:50-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները ձեռնարկում են համապատասխան պաշտպանական-կանխարգելիչ միջոցառումներ, ասված է հաղորդագրությունում:
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, թե երեկ երեկոյան ՀՀ Զինված ուժերը կրակ են բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողը:
Պաշտոնական Բաքուն փոխանցում է, որ գլխից ծանր վիրավորվել է ադրբեջանական բանակի զորամասի զինծառայող Մահմուդլու Մուսլիմ Վիդադի օղլուն, և հրադադարի խախտման համար մեղադրում հայկական կողմին: