Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Մոսկվայի Կարմիր հրապարակում ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին:
Ըստ Հայաստանի վարչապետի գրասենյակի՝ մինչ այդ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում դիմավորել է Հայաստանի վարչապետին և զորահանդեսին մասնակցելու համար Մոսկվա ժամանած Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի և Թուրքմենստանի ղեկավարներին։
Զորահանդեսից հետո երկրների առաջնորդները ծաղիկներ են խոնարհել անհայտ զինվորի հուշահամալիրին: