Մատչելիության հղումներ

Խերսոնի հիպերմարկետին հասցված օդային հարվածի հետևանքով զոհվել է 3, վիրավորվել՝ 5 մարդ


Ուկրաինա - Հիպերմարկետին հասցված հրթիռային հարվածի հետևանքները, Խերսոն, 3-ը մայիսի, 2023թ.
Ուկրաինա - Հիպերմարկետին հասցված հրթիռային հարվածի հետևանքները, Խերսոն, 3-ը մայիսի, 2023թ.

Խերսոնի միակ գործող հիպերմարկետին հասցված օդային հարվածի հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ հինգ մարդ։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը։

Գերատեսչության տվյալներով՝ մահացածներն ու վիրավորները խանութի այցելուներ և աշխատակիցներ են։

Անցյալ տարվա փետրվարին Ուկրաինա ներխուժելուց հետո ռուսական զորքերը գրավել էին Խերսոն քաղաքն ու նույնանուն շրջանը, սակայն ամիսներ անց լքեցին քաղաքը և շրջանի՝ Դնեպր գետի աջ ափի ամբողջ հատվածը։

XS
SM
MD
LG