Մատչելիության հղումներ

Գերմանական զենքը չպետք է կրակի Ռուսաստանի տարածքի վրա․ Շոլց


Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բենդորֆում, հանրության հետ երկխոսության ընթացքում, ասել է, որ Գերմանիայից ստացած զենքը Ուկրաինան չպետք է օգտագործի Ռուսաստանի տարածքը հրետակոծելու նպատակով։

Նա նշել է, որ մյուս երկրները ևս Կիևի առաջ այդպիսի պայման են դնում։

Շոլցը պարզաբանել է, որ Կիևին օգնությունն անհրաժեշտ է, բայց այն չպետք է հանգեցնի հակամարտությունում ՆԱՏՕ-ի ներգրավմանը։

XS
SM
MD
LG