Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը Ռուսաստանին պարտավորեցրել է129 միլիոն եվրո վճարել Վրաստանի քաղաքացիներին


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Ռուսաստանին պարտավորեցրել է ավելի քան 129 միլիոն եվրո փոխհատուցում վճարել Վրաստանի քաղաքացիներին 2008 թվականի պատերազմի ժամանակ նրանց իրավունքները խախտելու համար։

Ռուս-վրացական քառօրյա պատերազմի գործով սա ՄԻԵԴԻ միակ վճիռը չէ, սակայն Ռուսաստանը դրանցից որևէ մեկը չի կատարել։

Հերթական վճիռն էլ կայացվել է չնայած այն հանգամանքին, որ անցյալ տարվանից Մոսկվան չի մասնակցում ՄԻԵԴ-ի աշխատանքներին, ռուսաստանյան իշխանությունները որոշում են կայացրել չկատարել Ստրասբուրգյան դատարանի վճռները։

Այսօր հրապարակված վճիռը վերաբերում է խաղաղ բնակիչների սպանության, խոշտանգման, կամայական կալանքի, տեղահանման դեպքերին։ Միայն 115 միլիոն եվրո, ըստ դատարանի որոշման, Ռուսաստանը պետք է վճարի Աբխազիայում ր Հարավային Օսիայում իրենց տները կորցրած Վրաստանի քաղաքացիներին, որոնց Ռուսաստանը թույլ չի տալիս վերադառնալ։

Ռուսական օկուպացիայի հետևանքով տուժել է առնվազն 23 հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG