Մատչելիության հղումներ

Ֆրանսիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսություն կանցկացնեն Քիշնևում. Կոլոննա


Ֆրանսիան հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկխոսություն կանցկացնեն Քիշնևում, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ ճեպազրույցի ընթացքում այսօր հայտարարեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան։

«Մեր նպատակն է կողմերի միջև հանդիպումներ կազմակերպել նախարարական մակարդակով, գուցե ավելի բարձր, դրա վրա աշխատում ենք, և այս գործընթացն է, որ մեր կողմից ջանքեր է պահանջում»,– ասաց նա։

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում հունիսի 1-ին նախատեսված է Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ հանդիպումը, որին կմասնակցեն 47 երկրի ներկայացուցիչներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG