Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Լաչինի ճանապարհի սկզբնամասում սահմանային անցակետի տեղակայումը կապահովի ճանապարհի թափանցիկությունը և անվտանգությունը:
Այդ մասին Բայրամովն ասել է Լիտվայի արտաքին գործերի փոխնախարար Մանտաս Ադոմենասի հետ այսօր Բաքվում կայացած հանդիպման ընթացքում:
«Հայկական կողմը Լաչին-Խանքենդի ճանապարհին ապօրինի գործառույթներ է իրականացրել, ապրիլի 23-ին սահմանապահ անցակետի տեղակայումը թափանցիկություն և անվտանգություն կապահովի», - ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը:
Նա պնդել է, թե Ադրբեջանը փորձում է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, «սակայն ամեն անգամ բախվում է Հայաստանի ոչ կառուցողական դիրքորոշմանն ու անդադար սադրանքներին»:
Բայրամովը և Ադոմենասը քննարկել են Ադրբեջանի և Լիտվայի երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: