Մատչելիության հղումներ

Արցախի ԱԽ-ն դիմում է եռակողմ հայտարարության կողմերին, հատկապես ՌԴ-ին՝ քայլեր ձեռնարկելու


Արցախի Անվտանգության խորհրդի անդամները՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորւթյամբ, դիմում են եռակողմ հայտարարության կողմերին (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան) և հատկապես Ռուսաստանին՝ անհապաղ քննարկումներ սկսելու Արցախի շրջափակման վերացման, ադրբեջանական անցակետի տեղադրման կանխարգելման և Արցախի ժողովրդի անվտանգության իրական երաշխիքների ապահովման շուրջ։

«Ակնկալում ենք ամենակարճ ժամկետում գործուն քայլեր Արցախի ժողովրդի առջև ծագած անվտանգային և հումանիտար հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, որոնց բացակայությունը թույլ կտա Արցախի իշխանություններին ու ժողովրդին որոշելու իրենց հետագա անելիքները», - ասված է խորհրդի հայտարարության մեջ։

Ադրբեջանական կողմը այսօր փակել է Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցք»-ում։ Բաքուն հաստատել է, որ այնտեղ նոր անցակետ է տեղադրում։

Հիշեցնելով, որ արդեն 133 օր շարունակ Արցախի ժողովուրդը շրջափակման մեջ է գտնվում, ԱԽ-ն բացարձակորեն անընդունելի է համարել այնտեղ անցակետի տեղադրումն Ադրբեջանի կողմից, նաև արձանագրել, որ այդ քայլով Արցախի ժողովուրդը վերջնականապես դարձել է պատանդ Ադրբեջանի ձեռքում՝ էթնիկ զտման աճող ռիսկով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG