Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ուժային կառույցների պատասխանատուներին աշխատանքային խորհրդակցության է հրավիրել։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի չորս ամիս տևող շրջափակման պայմաններում ծագած անվտանգային նոր մարտահրավերները և դրանց դիմակայելուն ուղղված աշխատանքների ընթացքը, հայտնում է Արցախի նախագահականը։
Թե որոնք են նոր մարտահրավերները, աղբյուրը չի հստակեցնում։ Հաղորդագրության համաձայն՝ Հարությունյանը նոր հանձնարարականներ է տվել պատասխանատուներին։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։