Մատչելիության հղումներ

Զելենսկին գտնում է, որ աշխարհի առաջնորդները պետք է արձագանքեն դաժան սպանության տեսանյութին


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ աշխարհի առաջնորդները պետք է արձագանքեն ինտերնետում տեղադրված տեսանյութին, որտեղ ենթադրաբար ցուցադրված է գերեվարված ուկրաինացու դաժան սպանությունը ռուս զինվորների կողմից։

Ապրիլի 11-ին երեկոյան սոցցանցերում տեղադրված տեսանյութում սպիտակ թևկապով մարդը, այդպիսի նշաններ են կրում ռուս զինվորները, գլխատում է ուկրաինացի ռազմագերուն։

Ուկրաինայի անվտանգության ծառայությունը այսօր հայտարարել է, որ պատերազմական օրենքերը խախտելու հատկանիշով հետաքննություն է սկսում։

«Մենք կգտնենք այդ հրեշներին որտեղ էլ լինեն, գետնի տակից, կամ այն աշխարհից։ Նրանք հաստատ պատժվելու են իրենց արարքների համար», - ասել է անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG