Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ասել է, թե ցանկանում է վերընտրվել, բայց այդ մասին դեռ չի ուզում հայտարարություն անել: Այդ մասին Բայդենն ասել է NBC հեռուստակայանի թղթակցի հետ զրույցում:
«Այո, ես ծրագրում եմ վերընտրվել, բայց դեռ պատրաստ չեմ այդ մասին հայտարարել»,- ասել է Բայդենը:
Միացյալ Նահանգներում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան 2024 թվականի նոյեմբերին:
Նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ցանկանում է առաջադրվել ընտրություններում:
Ենթադրվում է, որ Բայդենը հաջորդ ընտրությունների վերաբերյալ իր պաշտոնական տեսակետը կհայտնի այս տարվա ամռանը կամ աշնանը: