Մատչելիության հղումներ

Իրանի, Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպումը հետաձգվել է


Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը, որը պետք է կայանար վաղը, հետաձգվել է և կկայանա մայիսին։ Այս մասին հայտարարել է Սիրիայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Եֆիմովը։

Դամասկոսում Ռուսաստանի դեսպանն ասել է, որ այս ձևաչափով շփումներն ու խորհրդակցությունները շարունակվում են՝ դրական արդյունքների հասնելու համար։

Նրա խոսքով՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը երկար է, և անհնար է բոլոր գործերը դիտարկել երկխոսության կամ բանակցությունների մեկ փուլի ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG