Մատչելիության հղումներ

Լրագրողները հաստատել են Ուկրաինայում մոտ 20 հազար ռուսաստանցի զինծառայողների մահը


Զոհված ռուս զինվորի աճյունը, արխիվ, Լուգանսկի շրջան, Ուկրաինա, 10 հունիսի, 2023թ.
Զոհված ռուս զինվորի աճյունը, արխիվ, Լուգանսկի շրջան, Ուկրաինա, 10 հունիսի, 2023թ.

Медиазона կայքի և BBC ռադիոկայանի ռուսական ծառայության անցկացրած համատեղ հետազոտության տվյալներով` 2023 թվականի ապրիլի 7-ի դրությամբ Ուկրաինայում զոհվել է 19 հազար 688 ռուսաստանցի զինծառայող:

Խոսքն անուն-ազգանուններով հայտնի զոհված մարդկանց մասին է, որոնց մահվան փաստը հաստատվել է պատկան ատյանների կողմից:

Զոհվածներից ավելի քան 2 հազար 200-ը սպաներ են, 220-ը գնդապետի կամ ավելի բարձր կոչում են ունեցել:

Ամենից շատ զոհեր են Կրասնոդարի երկրամասից, Սվերդլովի, Չելյաբինսկի և Վոլգոգրադի շրջաններից, Բաշկիրիայից և Բուրյաթիայից զորակոչվածների շրջանում:

Առնվազն 1783-ը մասնակի զորակոչի հրամանով են տարվել բանակ: Ուկրաինայում վիրավորում ստացած կամ անհետ կորած ռոուսաստանցիների թիվը հայտնի չէ:

Ըստ զեկույցը կազմած լրագրողների, Ուկրաինայում զոհված ռուսաստանցի զինծառայողների իրական թիվն, ամենայն հավանականությամբ, շատ ավելի մեծ է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG