Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանում և Պաղեստինում «Համաս» շարժման թիրախներին՝ ի պատասխան ապրիլի 6-ին Լիբանանից իսրայելական տարածքի գնդակոծմանը։ Այս մասին հայտնում է Իսրայելի Պաշտպանության բանակը։
Ըստ լրատվամիջոցների՝ իսրայելցի զինվորականները թիրախավորել են «Համաս»-ի երեք ենթակառուցվածքային կառույցներ Լիբանանի հարավում և մեկ տասնյակից ավելի 10 ռազմական երթևեկության օբյեկտներ Գազայի հատվածում:
«Համաս»-ը դատապարտել է Իսրայելի գործողությունները։ Լիբանանի կառավարությունն էլ հայտարարել է, որ դեմ է ցանկացած ռազմական էսկալացիայի:
Բեյրութը դատապարտել էր նաև Լիբանանի տարածքից հրթիռների արձակումը։ Տեղի ունեցածի պատասխանատվությունը որևէ ուժ չի ստանձնել, Լիբանանի վարչապետը հայտարարել է, որ երկրի զինվորականները ՄԱԿ-ի խաղաղապահների հետ հետաքննում են, թե ովքեր կարող են ներգրավված լինել Իսրայելի վրա հարձակումներում։
Լիբանանից հասցված հարվածները հաջորդել են իսրայելական ոստիկանության և պաղեստինցիների միջև բախումներին՝ Ալ-Աքսա մզկիթի մահմեդական սրբավայրի տարածքում, որը գտնվում է Երուսաղեմի Տաճարի լեռան վրա։