«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր դաշնակիցը համարվող գործարար Եվգենի Պրիգոժինն այսօր վագներականների գերեզմանոցից ուղերձով դիմել է ռուսաստանցիներին:
Նա ասել է, թե այստեղ՝ Կրասնոդարի երկրամասի Բակինսկայա գյուղակի տարածքում գտնվող գերեզմանատանը կստեղծվի համալիր`զոհերի հիշատակին:
«Այո, զինվորները պատերազմներում երբեմն զոհվում են, այդպիսին է կյանքը»,- ասել է Եվգենի Պրիգոժինը:
Նա իր ուղերձում նաև նշել է, որ ուկրաինացիները դեռ չեն հեռանում Բախմուտից, իսկ երբ հեռանան՝ անպայման պաշտպանական դիրքեր կստեղծեն քաղաքի մոտակայքում:
Պրիգոժինը կոչ է արել Ուկրաինայում հաջողության հասնելու համար զենքով ու զինամթերքով սատարել վագներականներին: