Միացյալ Նահանգներն այսօր հայտարարեց Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Դրա ընդհանուր գումարը կկազմի 2,6 մլրդ դոլար։
Ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ այս փաթեթը, ի թիվս այլ բաների, կներառի մեծ քանակությամբ զինամթերք HIMARS բազմակի հրթիռային համակարգերի համար, ինչպես նաև սովորական հրետանային արկեր։
Օգնությունը ներառում է հակատանկային համակարգեր, տարբեր զենքեր, ծանր տեխնիկայի մեքենաներ և տեխնիկական սպասարկում, հայտնում է Associated Press-ը։