Մատչելիության հղումներ

Պուտինը ստացավ հակառակը․ Ստոլտենբերգ


ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այսօր ասել է, որ երկար տարիներ շարունակ տեսել են ոչ միայն Ռուսաստանի ռազմական հզորության ուժեղացում, այլև այդ ուժը հարևանների դեմ կիրառելու պատրաստակամություն։

«2008 թվականին Վրաստանը, 2014-ին Ղրիմը, անցած տարի լայնածավալ ներխուժումը Ուկրաինա՝ սա է Ռուսաստանի վարքագծի մոդելը։ Հենց Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա դրդեց Շվեդիային ու Ֆինլանդիային ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնել։ Նախագահ Պուտինը ցանկանում էր սահմանափակել ՆԱՏՕ-ի ներկայությունը իր սահմաններին, ներխուժելով Ուկրաինա փակել ՆԱՏՕ-ի դռները նոր անդամների դիմաց, բայց ստացավ հակառակը։ ՆԱՏՕ-ի արևելյան թևում նա ստացավ ավելի շատ զորքերի ներկայություն օդում և ցամաքում, ստացավ դաշինքի ավելի շատ անդամներ, այսօր Ֆինլանդիան, շուտով և Շվեդիան»,- հայտարարել է Ստոլտենբերգը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG