Մատչելիության հղումներ

Աշոտ Փաշինյանը հերքում է իր վրա հարձակման մասին տեղեկությունը


Աշոտ Փաշինյան, արխիվ
Աշոտ Փաշինյան, արխիվ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը հերքել է իր վրա հարձակման մասին տեղեկությունը:

«Իմ հանդեպ որևէ քաղաքական կամ այլ բնույթի հարձակում տեղի չի ունեցել: Ցավոք, ստիպված եմ ինքս հերքել իմ մասին պտտվող ստահոդ տեղեկությունը: Ինչ վերաբերում է «տեղեկության» տարածմանը, կարծում եմ, ամենազարմանալին այն է, թե ով ում է ցիտում: Իսկ թե ինչու, ինձ նույնիսկ հետաքրքիր էլ չէ: Լավագույն մաղթանքներս բոլորին», - ասված է Աշոտ Փաշինյանի տարածած հայտարարությունում:

Վարչապետի որդու վրա հարձակման մասին երեկ հայտարարել էր խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը՝ պնդելով, թե սա կազմակերպված սադրանքների շարք է, որի հետքերը տանում են նաև երկրի սահմաններից դուրս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG