Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այսօր մեկնում է Վարշավա։ Այս մասին հաղորդել է Լեհաստանի նախագահի աշխատակազմը։
«Այցի ընթացքում Զելենսկին բանակցություններ կանցկացնի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, ինչպես նաև քաղաքի կենտրոնական հրապարակում բացօթյա հանդիպում կունենա», - նշված է Լեհաստանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
«Ուկրաինայի նախագահի գրասենյակից այցի մասին տեղեկությունները պաշտոնապես դեռ չեն հաստատել», - հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը։