Մատչելիության հղումներ

Պրիգոժին․ «Չեմ կարծում, որ Կիևը կապ ունի Տատարսկու սպանության հետ»


Ռուսաստանցի գործարար, «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժին, արխիվ
Ռուսաստանցի գործարար, «Վագներ»-ի հիմնադիր Եվգենի Պրիգոժին, արխիվ

«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր, գործարար Եվգենի Պրիգոժինի համոզմամբ՝ կիրակի օրը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունը, որի հետևանքով զոհվել է ազգայնական բլոգեր Վլադլեն Տատարսկին (Մաքսիմ Ֆոմին), հազիվ թե կազմակերպված լինի ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից։

«Իհարկե, Դարյա Դուգինայի սպանության հետ նմանություններ կան։ Ես, սակայն, Կիևի վարչակազմին չէի մեղադրի այս գործողությունների համար։ Կարծում եմ, որ արմատականների ինչ-որ խումբ է գործում, որոնք քիչ հավանական է, որ առնչություններ ունենան [Ուկրաինայի] կառավարության հետ», - հայտարարել է Պրիգոժինը։

Մի շարք տեղեկությունների համաձայն՝ ազգայնական բլոգերների կողմից անցկացվող սեմինարը, որի ընթացքում սպանվել է Տատարսկին, կազմակերպվել էր Պրիգոժինին պատկանող սրճարաններից մեկում։

Ռուսաստանի քննչական կոմիտեն արդեն իսկ հայտարարել է, որ Տատարսկու սպանության կասկածանքով ձերբակալվել է Սանկտ Պետերբուրգի 26-ամյա բնակչուհի Դարյա Տրեպովան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG