Մատչելիության հղումներ

Սրճարանում պայթյունից զոհվել է անվանի ռուսաստանցի բլոգեր Տատարսկին (Ֆոմինը)


Բլոգեր Տատարսկին (Ֆոմինը), արխիվ
Բլոգեր Տատարսկին (Ֆոմինը), արխիվ

Սանկտ Պետերբուրգի սրճարանում ապրիլի 2-ին պայթյունից զոհվել է Դոնբասի ռուս անջատական, նախկին զինյալ, բլոգեր և ռազմական լրագրող Վլադլեն Տատարսկին` նույն ինքը Մաքսիմ Ֆոմինը:

«Սթրիթ-Բար» սրճարանում տեղադրված ինքնաշեն պայթուցիկ սարքի պայթյունից տուժել է ևս 16 մարդ: Այդ սրճարանում բլոգերն ընկերների հետ իր ստեղծագործական երեկոն է անցկացրել: Պայթուցիկը տեղադրված է եղել արձանիկում, որը բլոգերին փոխանցել են երեկոյի ընթացքում:

Սրճարանը պատկանում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մերձավոր, «Վագներ» խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինին:

Հարուցվել է քրեական գործ: Ռուս իրավապահները ենթադրյալ կասկածյալների անուններ չեն նշում, բայց հիշեցնում են, որ անցյալ տարվա ամռանը ռուս ազգայնականների գաղափարախոս Ալեքսանդր Դուգինի դստերը՝ Դարյային, ինքնաշեն ռումբով սպանել են Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող անձինք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG