Մատչելիության հղումներ

Բաքվին զայրացրել է ֆրանսիացի պաշտոնյայի հայտարարությունն ու հանդիպումը Արցախի ԱԳ նախարարի հետ


Տաթևի վանական համալիրում կնքվել է համագործակցության համաձայնագիր ՀՀ Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև
Տաթևի վանական համալիրում կնքվել է համագործակցության համաձայնագիր ՀՀ Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի միջև

Պաշտոնական Բաքվին զայրացրել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի հանդիպումը Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանի հետ։

Ադրբեջանական ԱԳՆ-ն «սադրիչ» անվանումն է տվել Ֆրանսիայի պաշտոնական կառույցների գործողություններին՝ նկատի ունենալով վերոնշյալ հանդիպումը։

Ադրբեջանական կողմին զայրացրել է նաև ֆրանսիացի պաշտոնյայի հայտարարությունը, որ իր ղեկավարած շրջանի աջակցությամբ Լաչինի ճանապարհով մարդասիրական շարասյուն կկազմակերպվի։

Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեն և Սերգեյ Ղազարյանը քննարկել են Արցախում ստեղծված իրավիճակը, ավելի վաղ հաղորդել են Ստեփանակերտից։ Հանդիպումը կայացել է Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում։

Ֆրանսիացի պաշտոնյանին այսօր ընդունել է նաև Հայաստանի վարչապետը, պաշտոնյաները անդրադարձել էին նաև համագործակցությանը, Սյունիքի մարզի հետ կապված ծրագրերին, ուր Վոքիեն այցելել էր։ Լաչինի փակ միջանցքի մուտք՝ Տեղ գյուղի Կարմիր հող կոչվող տեղամասում էլ նա նշել էր, որ իր այս քայլով ցանկանում է ցույց տալ աշխարհին՝ Ֆրանսիան իր բարեկամ երկրի՝ Հայաստանի կողքին է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG