Մատչելիության հղումներ

Թեհրանը Բաքվից պահանջում է պարզաբանել «սիոնիստական ռեժիմի հետ հակաիրանական համագործակցությունը»


Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի, արխիվ
Իրանի ԱԳՆ խոսնակ Նասեր Քանանի, արխիվ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին, մեկնաբանելով Ադրբեջանի և Իսրայելի արտգործնախարարների հայտարարությունները, պաշտոնական Բաքվից պարզաբանում է պահանջել Իսրայելի հետ «հակաիրանական համագործակցության» վերաբերյալ։

IRNA պետական գործակալության փոխանցմամբ՝ իրանցի պաշտոնյան պնդել է, որ Իսրայելը փորձում է Ադրբեջանի Հանրապետության տարածքը դարձնել սպառնալիք Իրանի ազգային անվտանգության համար:

«Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ փորձել է տապալել չարակամների ջանքերը երկու հարևան երկրների միջև սեպ խրելու ուղղությամբ և ակնկալում է, որ Ադրբեջանի կառավարությունն էլ կխուսափի երկու երկրների թշնամիների տեղադրած թակարդից», - հայտարարել է Իրանի դիվանագիտական գերատեսչությանը խոսնակը:

Քանանին պնդել է, որ Թեհրանը «չի կարող անտարբեր մնալ իր դեմ Ադրբեջանի տարածքից սիոնիստական ռեժիմի դավադրությունների նկատմամբ»:

XS
SM
MD
LG