Կովկասյան տարածաշրջանում Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը պահպանվում է բազմամյա հակասությունների հետևանքով, այսօր հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը կազմակերպության քարտուղարության և Միացյալ շտաբի ղեկավարության ընդլայնված նիստում։
«Լեռնային Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված վտանգների արդիականությունը պահպանվում է»,- ասել է Տասմագամբետովը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Հայաստան էր ժամանել մարտի 16-ին, երկօրյա այցի ընթացքում նա եղել է Ջերմուկում, զինվորականները նրան ուղեկցել են այն վայրերը, որոնք Ադրբեջանը ռմբակոծել էր սեպտեմբերյան հարձակման ժամանակ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ